Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս»․ Էդուարդ Շարմազանով

«Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս»․ Էդուարդ Շարմազանով
305
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 17:00

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս։
Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին՝ մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդև արձանագրությունից բխող դրույթները։
Անտեղյակներին ասեմ, որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ և ՌԴ նախագահների միջև կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն՝ ոչ միայն մինչև 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում, այլ նախ և առաջ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները (հայ-թուրքական սահման), այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաև Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանը։
Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է, որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։
Թե ինչու՞…հետևությունները թողնում եմ ձեզ»։