«Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար». Արմեն Աշոտյան
![]() 399 Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 16:42 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար: Քանի ԱԺ աշխատանքներում դադար է առաջացել, փորձեմ կրկին հանգամանորեն անդրադառնալ այս հարցին՝ բացահայտելով այն վտանգները, որոնք կառաջանան կապիտուլյանտ իշխանությունների հերթական արկածախնրության պատճառով: Նախ հիշեցնեմ, որ Հայաստանը մեր օրոք մշտապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախի խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ ազգերի ինքնորոշոման իրավունքի խնդիր: Բազմիցս բացատրել ենք նաև, որ տարածքային ամբողջականության հարցը չի հակադրվում ինքնորոշման իրավունքին, քանզի առաջինը միջպետական հարաբերությունների խնդիր է, իսկ երկրորդը մետրոպոլիա-ռեգիոն հարթության մեջ է: Արտաքին աշխարհի առումով այս հայտարարություններն ամրագրվել են նաև Հայաստանի և Ադրբեջան անդամության գործընթացներով տարբեր միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՄԱԿ-ում և Եվրոպայի Խորհրդում: Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր թողած ժառանգությունը ներառում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրագույն մակարդակում ամրագրված երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Հերթով քննարկենք: 1. Արցախյան վերջին պատերազմը խախտեց այս սկզբունքներից առաջինը՝ ուժի չկիրառումը, և Ադրբեջանը, օգտվելով տգետ պոպուլիստների շնորհիվ առաջացած բարենպաստ պայմաններից, ուժային ճամապարհով, միջազգային հանրության լռության և դրան հաջորդած կապիոտւլյացիոն հայտարարաության պարագայում, զավթեց Արցախի տարածքի մոտ 75%-ը: Այսնինքն՝ խախտվեց Արցախյան կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը: Ի դեպ, առ այսօր Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ուժի գործադրման սպառնալիքով: 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր համաձայնագիրը սահմանների դելիմիտացիայի մասին նշանակելու է, որ կարգավորման փաթեթից դե ֆակտո իրացվելու է նաև տրածքային ամբողջականության սկզբունքը, անգամ այն պարագայում, եթե այսօրվա կապիտուլյանտներին դեմ չտան մի տարբերակ, որով միանգամից ու վերջնականորեն կամրագրեն Արցախի մնացյալ հատվածն Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ այդ հնարավոր փաստաթուղթը նաև նոր ականներ է դնելու Հայաստանի համար՝ վերակենդանացնելով անկլավների հարցը և անվտանգային նոր ռումբեր տեղադրելով Հայաստանի կենսական կոմունիկացիաների տակ: Այսպես կոչված անկլավների հարցը լուծվել էր ռազմական փոխադարձության սկզբունքով դեռևս առաջին պատերազմի ընթացքում՝ տարածքների փաստացի և ուժային փոխանակաման սկզբունքով՝ Արծվաշենը երեք ադրբեջանաբնակ գյուղերի դիմաց: Վերանկլավացման գործընթացը ձեռնտու է միմիայն Ադրբեջանին: 3. Այս ամենը վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ Արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից չիրացված, «անտեր եթիմի» կարգավիճակում է մնալու միայն մեկ սկզբունքը՝ մեզ համար կարևորագույն ինքնորոշման իրավունքը: Պետք չէ Քիսինջեր կամ Բժեզինսկի լինել, հասկանալու համար, որ փաթեթի տակը մնացած այս խնդիրն առանձին, ինքնուրույն իրացվելու շանս այլևս երբեք չի ունենալու՝ այսպիսով խաչ դնելով հայկական Արցախ պահպանելու հնարավորության վրա: Ամփոփելով՝ մի պատկերավոր օրինակ բերեմ: Աշխարհի և ոչ մի նորմալ վիրաբույժ չի կարի այն վերքը, որի տակը թարախակալած է և արյունահոսոխ: Անշուշտ նման վերձը երբեք չի լավանա, ավելին, այն ուղղակի վտանգ կհանդիսանա հիվանդի կյանքի համար: Հիմա նույն բանը ուզում են անել Արցախի հետ՝ չի կարելի գնալ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի առանց Արցախի կարգավիճակի խնդրի վերջնական հստակեցման: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
