«Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն այն մարտերում, որոնցում աֆղաններն իրենք չեն կռվում». Բայդենի հատուկ ուղերձը

Օգոստոսի 16-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն անդրադարձ է կատարել Աֆղանստանում տիրող իրադրությանը: Նա մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ը պատրաստ էր Աֆղանստանում արագ կոլապսին, որի ականատեսն ենք հիմա դառնում: Մեր առաքելությունն Աֆղանստանում երբեք ազգաստեղծ չէր, այն չպետք է լիներ միասնական, կենտրոնացված ժողովրդավարության ստեղծումը: Աֆղանստանում մեր միակ կենսական շահը մնում է նույնը՝ կանխել Ամերիկայի վրա ահաբեկչական հարձակումները»:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն մեկ նպատակ ուներ Աֆղանստանում՝ բռնել նրանց, ովքեր կազմակերպել էին սեպտեմբերի 11-ի հարձակումը, համոզվել, որ Ալ-Քաիդան չի կարող օգտագործել Աֆղանստանը ապագա հարձակումների համար: «Մենք դա արեցինք,- ասել է Բայդենը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել դեռևս մեկ տասնամյակ առաջ:- Իմ քաղաքական կարիերայի տասնամյակների ընթացքում ես մի բան եմ հասկացել՝ երբեք չի լինում զորքերը դուրս բերելու բարենպաստ ժամանակ: Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն այն մարտերում, որոնցում աֆղաններն իրենք չեն կռվում: Ճիշտ չէ ամերիկացի զինվորականներին խնդրել՝ բախման մեջ մտնել այնտեղ, որտեղ աֆղաններն իրենք չեն կարողանում իրենց պաշտպանել: Աֆղանստանի քաղաքական ղեկավարությունը հանձնվեց ու փախավ, բանակը փլուզվեց»:
Բայդենը նաև ընդգծել է, որ ինքը չի զղջում կայացրած որոշման համար և կարծում է, որ կոնտինգենտի առջև դրված նպատակներն իրագործված են:
Վաշինգթոնը Աֆղանստանի իր դաշնակիցներին տվել է ամեն ինչ, ինչ որ պահանջվել է: «Մենք տվեցինք նրանց բոլոր հնարավորությունները՝ իրենց իսկ ապագան կողմնորոշելու համար: Սակայն մենք չկարողացանք տալ նրանց ապագայի համար մարտնչելու կամք»,- շեշտել է Բայդենը:
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հակառակորդներին. «Մեր իսկական ստրատեգիական հակառակորդները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ամենաշատը կուզեին, որ մենք անվերջ շարունակեինք միլիարդավոր դոլարներ, ռեսուրսներ ներդնել Աֆղանստանի կայունացման համար»:
ԱՄՆ-ի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել դաշնակից երկրների քաղծառայողներին՝ դուրս գալ Աֆղանստանից:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
25504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
26604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
26404.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
28804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
27203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29603.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
29203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
71002.11.2026, 20:00