«Ալիևի հայտարարությունները մեզ համար հիմք չեն. ավելի են բարձրացնում մեր զգոնությունը». ԳՇ պետի տեղակալ
![]() 286 Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 18:48 «Եթե մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպիսին չէ, իրականությանը չի համապատասխանում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Հարցին, ըստ իրեն, ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը, գեներալ-մայորը պատասխանեց. «Բոլոր դեպքերում հակառակորդը մնում է հակառակորդ։ Ցանկացած պետության համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել մյուս դիմակայող պետության բանակի վրա։ Նույնը նաև մեր հակառակորդ պետությունը՝ Ադրբեջանը, փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Հրապարակում կա Սև լճի շրջանում են շեշտվել, բայց Սև լճի շրջանում ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ դա չի իրականացվում հենց Սև լճի տարածքում, դա դեպի հարավի ուղղությամբ է, հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ ինչ-որ վնաս պատճառեր։ Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա տալով կորուստ, հետ է քաշվել»։ Ըստ նրա՝ հակառակորդը կարող է նաև առաջխաղացում ունենալու միտում չունենալ. «Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաև մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը։ Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»,- ասաց նա: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ տարածքների հավակնության մասին հայտարարությանը, Ասրյանն արձագանքեց. «Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է։ Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի է բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք ետ մղելու նրա ցանկացած կազմակերպված, սադրիչ գործողությունը»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
