Վանաձորում ավագանու ընտրությունները տեղի կունենան համայնքի խոշորացումից հետո
![]() 312 Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 19:34 Վանաձորում հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ տեղի չեն ունենա, քանի որ համայնքների, այդ թվում՝ Վանաձորի խոշորացման գործընթաց է տեղի ունենում և կառավարությունում շրջանառվող նախագծերով հարակից մի քանի փոքր գյուղեր կմիանան Վանաձորին։ Այս մասին «Ազատության»-ն ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ 2016-ին Վանաձորում և Գյումրիում նույն օրն էին տեղի ունեցել համայնքապետի համամասնական ընտրակարգով ընտրությունները։ Երեկ Շիրակի մարզպետը որոշում է կայացրել հոկտեմբերի 17-ին Գյումրիում ընտրություններ նշանակելու մասին։ Մինչդեռ Վանաձորում ընտրություններն ավելի ուշ տեղի կունենան՝ խոշորացումից հետո։ Ավելի վաղ հայտնի էր, որ հոկտեմբերի 17-ին Լոռու երեք համայնքներում՝ Թումանյանում, Մարգահովիտում և Ֆիոլետովոյում ընտրություններ կլինեն, սակայն նախօրենին Լոռու մարզպետը չեղարկել է իր՝ 10 օր առաջ կայացրած որոշումը Թումանյանի և Մարգահովիտի մասով․ երկու ամսից ընտրություններ տեղի կունենան միայն Ֆիոլետովո գյուղում, որը, փաստորեն, խոշորացման պլաններում ներառված չէ։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
