«Չենք ասում՝ ռուսը մեր համար կռվի․ ռուսը պիտի իր դաշնակցի դեմ զենք չվաճառի». Արա Պապյան
![]() 327 Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 22:24 «Պետություն կառուցելը տվյալ ժողովրդի խնդիրն է։ Այո, դաշնակիցը կարող է օգնել»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է քաղաքագետ Արա Պապյանը՝ օրինակ բերելով Աֆղանստանում տեղի ուեցած վերջին պատմական իրադարձությունները: «Պատմության մեջ դեպքեր ունենք, ԱՄՆ-ն օգնել է տարբեր երկրների, օրինակ՝ Ճապոնիային, Հարավային Կորեային, Գերմանիային։ Այդ ժողովուրդներն ուզում էին պետություն կառուցել և օգտվել են այդ աջակցությունից, պետություն կառուցել են։ Բայց Միացյալ Նահանգներն օգնել են նաև Իրաքին։ Ի՞նչ եղավ Իրաքի հետ։ Իրաքը չկա որպես պետություն։ Եթե ժողովուրդն ինքը չի ուզում ․․․ Դա հայ ժողովրդին էլ է վերաբերում։ Վաղը, մյուս օր, տա Աստված, մենք դրսից լավ աջակցություն ստանանք։ Բայց եթե մենք չուզենանք կառուցել մեր պետությունը, ինքներս չուզենանք պայքարել կոռուպցիայի դեմ, մենք մեր սահմանները չպաշտպանենք, մեր բանակը չունենանք, ոչ մի դաշնակից չի գալու։ Խնդիրն այն չէ, որ դժգոհում ենք ռուսներից, որ ռուսները փորձում են ներկայացնել, ասում են՝ ինչի՞ պետք է ռուսը ձեր համար կռվի։ Մենք չենք ասում՝ ռուսը մեր համար պիտի կռվի։ Մենք խնդիր ենք դնում՝ ռուսը չպետք է իր դաշնակցի դեմ զենք վաճառի և ռուսը պիտի իր դաշնակցային պարտավորությունները կատարի։ Այսինքն՝ մեզ պիտի աջակցի»,- ասել է Պապյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
