Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իր սեռի մասին «արու» գրած Դիլիջանի համայնքապետը պաշտոնից ազատել է իր նշանակած խորհրդականին». Ո. Սարգսյան

«Իր սեռի մասին «արու» գրած Դիլիջանի համայնքապետը պաշտոնից ազատել է իր նշանակած խորհրդականին». Ո. Սարգսյան
229
Երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ., 14:48

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի արած կադրային ջարդը հասավ 4 ամիս առաջ իր կողմից նշանակած խորհրդականին
2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը։ Նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Դավիթ Սարգսյանը նախկինում բենզալցակայանի աշխատող է եղել, փաստաթուղթ լրացնելիս իր սեռի մասին գրառել է՝ «արու»։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն իր պաշտոնավարման կես տարում կադրային մեծ ջարդ է իրականացրել, բազմաթիվ պաշտոնյաների ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2021թ․ օգոստոսի 20-ին Դ․ Սարգսյանը որոշել է օգոստոսի 24-ից համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել Արտակ Բոջիկյանին, որին ինքն այդ պաշտոնին նշանակել է այս տարվա ապրիլի 26-ին։ Որպես պաշտոնից ազատելու որոշման հիմք նշված է Արտակ Բոջիկյանի դիմումը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան