Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ափսոս էր այս հռչակագիրը». Վահան Բաբայան

«Ափսոս էր այս հռչակագիրը». Վահան Բաբայան
291
Երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ., 17:12

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «31 տարի անց ինչ մնաց Անկախության հռչակագրից
Անկա՞խ, ծիծաղելի է արդեն այդ բառն ասելը. ի՞նչ անկախության մասին է խոսքը: ՀՀ-ն ամենից կախյալ պետությունն է դարձել տարածաշրջանում և նման շռայլություն այլևս մենք չունենք:
Անկախության հռչակագրի 1 հոդվածը դեռ, այո, կա. մենք կոչվում ենք ՀՀ, ունենք դրոշ, գերբ և հիմն, բայց, այ, 2-րդ հոդվածը՝ (Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները) չկա, եթե կա՝ ցույց տվեք, ո՞ւր է:
Չկա նաև այս հոդվածը՝ 6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Չկա ուղղակի, չկա:
Ո՞րը ասեմ. օրինակ էս կա՞ ՝ 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:
էս կետն արդեն կորցրել է իր արդիականությունը, դե մենակ ԱԽՔ-ին ու օմեգային հիշեք՝ հերիք է, մնացածը չկրկնվենք 11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Մի խոսքով ափսոս էր այս հռչակագիրը, ափսոս»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան