Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՊՊԾ պետը և մի շարք աշխատակիցներ պատռել են վերնաշապիկս, հարված հասցրել ճակատիս, ոտքերիս»․ Արծվիկ Մինասյան

«ՊՊԾ պետը և մի շարք աշխատակիցներ պատռել են վերնաշապիկս, հարված հասցրել ճակատիս, ոտքերիս»․ Արծվիկ Մինասյան
301
Երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ., 16:12

«Հարձակում կազմակերպեցին ինձ վրա․ պատռվել է վերնաշապիկս, հարված ստացա ճակատիս, ոտքերիս»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդմիջմանը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սրանք այն բանի վկայությունն են, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- նշեց նա։

Հարցին, թե բռնություն կիրառողները պատգամավորնե՞ր էին, Մինասյանն ասաց․ «Ո՛չ, ՊՊԾ պետն էր և մի շարք աշխատակիցներ»։

Մինասյանն ընդգծեց, որ տեղի ունեցածին պատրաստվում են տալ իրավական ընթացք։

«ՊՊԾ պետը և մի շարք աշխատակիցներ պատռել են վերնաշապիկս, հարված հասցրել ճակատիս, ոտքերիս»․ Արծվիկ Մինասյան