«Սուքիասյանը չհիշատակեց, որ «Ռոսիա» կինոթատրոնը կոպեկներով գնել է իր բաջանաղ Վանո Սիրադեղյանի շնորհիվ». Ոսկան Սարգսյան
![]() 467 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 21:12 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչատուր Սուքիասյանի կիսաճշմարտությունները բացահայտ ստից վտանգավոր են Այսօր խորհրդարանում հայտնի գործարար, խոշոր գործարարությունն ու պատգամավորական գործունեությունը իր մեջ միավորած Խաչատուր Սուքիասյանը ճշմարիտ բաներ ասաց, սակայն ասաց միայն ճշմարտության մի մասը, իսկ կիսաճշմարտությունները հանրությանը համոզիչ թվալով՝ բացահայտ ստից վտանգավոր են։ Խ․ Սուքիասյանը խոսեց նախկին իշխանությունների արած թալանից, ապօրինություններից, սակայն չհիշատակեց, որ Երևանի սրտում գտնվող «Ռոսիա» կինոթատրոնը ինքը կոպեկներով գնել է իր բաջանաղ Վանո Սիրադեղյանի շնորհիվ։ Մեղադրելով Վազգեն Սարգսյանին 1998թ․-ի պետական հեղաշրջման համար, Խ․ Սուքիասյանը չուզեցավ հիշել, որ Վ․ Սարգսյանը մինչ այդ, 1996-ին էր արել պետական հեղաշրջում, երբ նախագահական ընտրություններում ԼՏՊ-ն փաստացի պարտվել էր, Վ․ Սարգսյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը 100 տոկոսով քվեարկեր Վազգեն Մանուկյանի օգտին, ինքը իշխանությունը չէր տա։ Խ․ Սուքիասյանն այն ժամանակ ինչո՞ւ ծպտուն չէր հանում պետական հեղաշրջման դեմ, Վազգեն Սարգսյանի՞ց էր վախենում, թե՞ բաջանաղ Վանոյից։ Խ․ Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
