«Հայքը՝ քաղաքակրթության օրրան» ֆեյսբուքյան էջը գրել է. «Երվանդ Քոչարը մեր լեզվի մասին ասել է. «Պահե՛ք ու պահպանե՛ք հայ լեզուն, վառ պահե՛ք հայ մշակույթի ջերմացնող ատրուշանը, որ բոլորիս սրտերի մեջ է, և բերում ենք շատ հեռու դարերից, անհիշելի ժամանակներից»: Սասունցի Դավթի արձանի խորհրդանիշերըՍասունցի Դավթի արձանի խորհրդանիշերը
Ներկայացնում ենք հարցերի պատասխանները. 1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը: 2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը, համբերության թասն է: 3. Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այս կերպ Քոչարն անդրադարձել է նաև էպոսի ծագումնաբանությանը: 4. Ինչպես կարելի էր սանձել խոսող ձիուն, չ՞է որ ձին Դավթի ընկերն էր ու խորհրդատուն: 5. Դավթի տաբատը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում: 6. Ձիու պոչն անբնական մեծ է ու հզոր, քանի որ այն օգնում էր Դավթին կռվի ժամանակ, սպանում թշնամուն և ավլում հայկական հողը ոսոխի շնչից։ Պոչը սովորական պոչ չէ, այլ երկու ոտքերով կանգնած, լայն փոխանով (իրենց տաբատները) արաբ է, որը խորհրդանշում է մեր թշնամիներին, որ գլխով մինչև գոտկատեղը մտած են ձիու հետույքը, գոտին ձիու պոչի սկզբում լայն ու լավ երևում է...Ահա սա է Քոչարի հանճարը. ՈՎ ՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ԿՀԱՅՏՆՎԻ ՁԻՈՒ ՀԵՏՈՒՅՔՈՒՄ...Սասունցի Դավթի արձանի խորհրդանիշերը Երբ Երվանդ Քոչարին հարցնում են, թե ինչո՞ւ է Դավիթը հարվածելու համար սուրը երկու ձեռքով բռնել, այլ ոչ թե սպանիչ հարված տալու համար՝ մեկ ձեռքով... Նա տալիս է հանճարեղ բացատրություն. -Դավիթը մարդասպան չի, նա հողագործ է, նա ռամիկ է.... Քանդակագործին մեղադրեցին, որ «մերկացրած սրով հեծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, երկու ամիս բանտում անցկացնելուց հետո նրան ազատեցին հանցակազմի բացակայության հիման վրա։ 1953 թվականին մահացավ Իոսիֆ Ստալինը։ 1957 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը նրան կրկին հանձնարարեց Սասունցի Դավթի արձան կերտել։ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանում տեղադրվեց «Սասունցի Դավթի»՝ արդեն երկրորդ քանդակը, որի մեջ Երվանդ Քոչարը ներդրեց իր ամբողջ եռանդն ու հանճարը։ Չմոռանանք, որ սա ձին ծառս եղած այն եզակի արձաններից է, որտեղ ձիու տակից չի օգտագործվել հենակ /ինչպես Գայի և Մամիկոնյանի արձանների դեպքում/։ Դավթի արձանում դա կատարում է ձիու պոչը, Քոչարի ևս մեկ հանճարեղ մտահղացումներից։ 1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից, հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։ 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։ Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունն անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել»: