3 կուսակցություններ համատեղ բաց նամակ են ուղղել ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԹ դեսպաններին
![]() 293 Հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ., 23:36 3 կուսակցություններ համատեղ բաց նամակ են ուղղել ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԹ դեսպաններին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մեծահարգ դեսպաններ, Խորհրդային օկուպացիայի 70 տարվա ընթացքում Հայաստանի ազատասեր զավակների հայացքն ուղղված է եղել դեպի ձեր երկրները, որոնք մեզ համար եղել են հույսի փարոս, երբևէ ազատագրվելու ուղեցույց, արդարությունը ձեր դաշնակցությամբ վերականգնելու երազանք: Մենք ոգևորությամբ ու հավատով էինք ընդունել Խորհրդային Միությունը որպես Չարիքի կայսրություն որակելը, իսկ Արևմտյան քաղաքակրթության հիմքերից մեկը կազմող Գրքում ասվում է, որ չար ծառը չի կարող բարի պտուղ տալ: Այդ չար ծառը մերժելով, մեր խորին համոզմամբ, պետք է մերժել նաև նրա չար պտուղները, որի մեջ են չարիքի սերմերը: Չարիքի հայրերը, սկսած ռուս ցարերից մինչև Լենին ու Ստալին, կամայականորեն և բռնությամբ գծել են այնպիսի չար ու անարդար սահմաններ, որոնք Հարավային Կովկասի ժողովուրդներին մշտապես կապված պահեն Չարիքի կայսրությանն ու նրա ժառանգորդին: Հայաստանի ազատասեր զավակներն այսօր ևս հուսավառ նայում են դեպի ձեր կողմը՝ հուսալով, որ դուք, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, չընդունելով Չարիքի կայսրությունը, չեք ընդունի նաև այդ չարիքի պտուղները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1920-ական թվականներին բռնությամբ պարտադրված սահմանները: Այսօր վտանգված են նույնիսկ բռնությամբ գծված այդ սահմանները, որոնց կարգավորումը ոչ մի դեպքում չի կարելի հերթական անգամ թողնել ռուս-թուրքական հայեցողությանը: Մեր երկրի ազատասեր զավակները կյանքի գնով միայնակ, ռուսական ճնշումների տակ այսքան տասնամյակներ կանգնած պահեցին Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանի դրոշը: Այդ դրոշն այսօր երերում է Սյունիքում. և մենք, որպես քաղաքակրթական սահմանապահ, իրավունք ունենք մեր քաղաքակրթական հարազատից՝ ձեզնից, ակնկալելու ամենագործնական միջամտությունը: Հապաղումը կարող է ճակատագրական լինել: Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Դավիթ Սանասարյան «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Տիգրան Խզմալյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
