«Սուր դիմակայություն է․ Թուրքիան ռեգիոնում է, ՌԴ-ն փորձում է խաղն իր ձեռքը վերցնել»․ Տիգրան Աբրահամյան
![]() 370 Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 20:42 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարին: «Գիտեք՝ խնդիրը որն է, Թուրքիայի ղեկավարը, անդրադառնալով կամ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արած հայտարարությանը, որտեղ նշում էր, որ դրական ազդակներ է տեսնում, ոչ միայն խոսում է այն մասին, որ ինքը ևս հեռանկարում տեսնում է դրա կարգավորումը, այլ, միաժամանակ, դրա ներքո հիշեցնում է Ադրբեջանի՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման մասին և տողատակերում ներկայացնում բոլոր այն նախապայմանները, որոնք, ըստ էության, 1993 թվականից հետո դրված են եղել Հայաստանի առաջ։ Իմ մոտեցումն այն է, որ բնական է՝ որևէ փուլում պետք է տեղի ունենա ռեգիոնալ ապաշրջափակման գործընթաց, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում, բայց դրանք պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, և Հայաստանն ու Թուրքիան կամ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լինեն մեկ հարաբերությունում։ Հիմա այստեղ խնդիրը նաև մեկ այլ տեղում է։ Առաջին՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչ դրական ազդակներ են գալիս Թուրքիայից, որ տեսնում է Նիկոլ Փաշինյանը: Եվ երկրորդ՝ ինձ համար պարզ չէ, թե այն իրավիճակում, երբ Թուրքիան անընդհատ ձգտում է, աջակցելով Ադրբեջանին, հասնել Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ հավակնությունների բավարարմանը, այս պայմաններում ինչպե՞ս կարող է ձևավորվել այդ գործընթացը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ տարածաշրջանը հայտնվել է անկայունության ծիրում. «Այն տարածաշրջանը, որտեղ մշտապես առաջին դերակատարը եղել է Ռուսաստանը, և բնական է, որ Ռուսաստանը մի կողմից փորձում է խաղը վերցնել իր ձեռքը, այսինքն՝ վերահսկողությունը բերել իր դաշտ, երկրորդ՝ հաշվի առնելով այն գործընթացը, որ որոշակի իրադարձություններ սկսել են շատ ավելի արագանալ և որոշակիորեն կանխատեսելիության դաշտ է մտել հետագայում նոր բաժանարար գծերի վերացումը, որը կարող է արտահայտվել այդ ռեգիոնալ ապաշրջափակման շրջանակում, Ռուսաստանն այստեղ ակտիվություն է դրսևորում, որպեսզի կարողանա այդ գործընթացն իրականացնել խաղի իր կանոներով: Եթե լիներ այլ իրավիճակը, միգուցե, Ռուսաստանն ավելի պասիվ լիներ կամ կփորձեր կանխել հետագա զարգացումները, բայց այս ժամանակաշրջանում, երբ բավականին արագացել են գործընթացները, Ռուսաստանը խաղն իր ձեռքը վերցնելու խնդիր ունի, հատկապես, երբ Թուրքիան պատերազմից հետո բավականին ակտիվ ներկայացված է մեր տարածաշրջանում և դիմակայությունը բավականին սուր փուլ է մտել: Մեր առաջնային խնդիրը հետևյալն է՝ Հայաստանը պետք է ներդաշնակեցնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն՝ բերել շահերի առավելագույն համապատասխանեցման փուլ, որպեսզի այս մեծ ճնշման, տարածաշրջանային այս բախման պարագայում Հայաստանը կարողանա իր շահերը ինչ-որ կերպ առաջ մղել, որովհետև հատկապես պատերազմից հետո չկա մեզ համար որևէ առաջնահերթություն, որը մեզ համար տեսանելի է և ընդգծված է։ Որոշակի դեպքերում հայտարարություններ են հնչում, որտեղ նշվում է Արցախի հետ կապված կամ Հայաստանի հետ կապված առաջնահերթությունների մասին, բայց, ցավոք, դրանք ակտիվ քննարկման դաշտում չեն, և նաև դրանից եմ ես ենթադրում, որ մեր շահերն ընդհանուր քննարկումների օրակարգում ընդգծված ներկայացված չեն»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
