Իշխանությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել. «Հրապարակ»
![]() 329 Հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որի նպատակն ապօրինաբար կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է։ Խոսքը «Հայաստան» դաշինքի անդամներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի մասին է։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նշված պատգամավորներին կալանավորել են ԿԸՀ թույլտվությամբ և մինչ օրս չեն ստացել ԱԺ համաձայնությունը՝ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: «ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Առանց ԿԸՀ-ի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»: Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավական երաշխիքից օգտվող սուբյեկտները, դրանք են՝ «Կուսակցության (դաշինքի) ընտրացուցակում ընդգրկված թեկնածուն և մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորը, կուսակցության (դաշինքի) ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար ԿԸՀ դիմող սուբյեկտը, կուսակցության ընտրացուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի համար նիստ հրավիրելու եւ որոշում կայացնելու ժամկետը, նիստի և որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարցը»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
