«Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը». Անդրանիկ Թևանյան
![]() 630 Հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ., 18:12 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախության օր առանց անկախության սուբյեկտի «Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը», «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» խոսքերից մինչև Արցախի անկախության օրն Արցախ չգնալը (Ալիևն է արգելել) մեկ քայլ է։ Սեպտեմբերի 2-ն ընդամենն օրացույցով է տոն, այլ ոչ թե իրական։ Մեզանից խլվեց և՛ մայիսյան եռատոնը, և՛ սեպտեմբերի 2-ը։ Մնացել է սեպտեմբերի 21-ը, բայց խիստ մշուշոտ հեռանկարով։ 44-օրյա պատերազմի արդյունքում մենք ոչ միայն հազարավոր զոհեր ունեցանք, տարածքներ կորցրեցինք, այլ նաև կորցրեցինք Արցախի պետականությունը։ Միջազգայնորեն չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող պետականությունը։ Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը։ Ահա թե ինչ է ստացվում պոպուլիզմի, ամբոխավարության, տգիտության, անբարոյականության արդյունքում»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
