Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իշխանության համար գզվռտոցը պատեհ առիթ էր թշնամու համար»․ Սերգեյ Բագրատյան

«Իշխանության համար գզվռտոցը պատեհ առիթ էր թշնամու համար»․ Սերգեյ Բագրատյան
269
Ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ., 22:36

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գրառումը․ «Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել։
Պարսկաստանի արքա Դարեհ առաջինի այս միտքը ցնցում է իր խորաթափանցությամբ։ Մեր թշնամիները մեզնից լավ գիտեն մեր անմիաբանության մասին և միշտ օգտվել են պատմական պահից։ Նույնը կրկնվեց 44-օրյա պատերազմում։ Իշխանության համար գզվռտոցը պատեհ առիթ էր թշնամու համար՝ իր նպատակադրումն իրականացնելու առումով։ Հասկանալի է, որ հանրային տարբեր գաղափարներով խմբերը չեն կարող համախմբվել ինքնին, բայց կարող են համախմբվել պետականության կայացման կարևորագույն առաքելության շուրջ։ Անհրաժեշտ է դրսևորել համարժեք կամք՝ վեր կանգնել խմբային շահերից և կենտրոնանալ ստեղծարար ամենօրյա տքնաջան աշխատանքի վրա։ Միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված պետականակերտ աշխատանքով է հնարավոր շենացնել և հզորացնել մեր հայրենիքը։ Շատերը կարող են չհամաձայնել մտքերիս հետ, բայց խորհել այս հարցերի շուրջ, կարծում եմ, անհրաժեշտ է։
Մնացեք բարյավ…»։

Աղբյուրը`   Սերգեյ Բագրատյան