«ՔՊ-ականների պարտականությունների շրջանակը նեղ է՝ սեղմել «ճիշտ կոճակը», պաշտպանել շեֆին»․ Արամ Աբրահամյան
![]() 369 Շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ., 14:24 «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքանո՞վ են ՔՊ-ական պատգամավորները պատասխանատու պատերազմում մեր նվաստացուցիչ պարտության և զոհերի համար: Եթե այդ հարցը տրվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի հունիսի 20-ը խորհրդարանում եղած «իմքայլականների» վերաբերյալ, ապա ես կասեի, որ նրանց պատասխանատվությունը նվազագույն է: Այն որոշումները, որոնք ընդունում էր Փաշինյանը թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ դրանից հետո, նա ընդունում էր միանձնյա, առանց որևէ մեկի հետ անգամ խորհրդակցելու՝ այդ թվում արտգործնախարարի կամ ԱԺ նախագահի հետ: «Իմքայլականների», իսկ այնուհետև՝ ՔՊ-ականների պարտականությունների շրջանակը բավականին նեղ է՝ սեղմել «ճիշտ կոճակը», ինչպես նաև խորհրդարանի ամբիոնից, հարցազրույցներում և Ֆեյսբուքում պաշտպանել իրենց շեֆին ու նրա ընդունած բոլոր որոշումները և «բարոյապես ջախջախել» նրա բոլոր ընդդիմախոսներին: Նրանք, ովքեր խորհրդարան էին գնում 2018-ին, կարող էին և չիմանալ, թե որն է իրենց իրական գործառույթը: Սակայն 2021 թվականին՝ ազգային աղետից հետո ԱԺ իշխանական պատգամավոր դառնալը նշանակում է պատասխանատվություն վերցնել այն որոշումների համար, որոնց ընդունմանը նրանք երբեք չեն մասնակցել ու չեն էլ մասնակցելու»: Աղբյուրը` Արամ Աբրահամյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
