«Դուք Իշխան Սաղաթելյանին մեղադրում եք սպանություն հրահրելու մեջ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին
![]() 268 Երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ., 13:30 «Ասացիք՝ հոկտեմբերի 19-ի հրադադարի առաջարկը մերժելը փաստացի սպանություն էր: Այսինքն՝ Դուք ձեր գործընկեր Իշխան Սաղաթելյանին մեղադրում եք սպանություն հրահրելու մեջ»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին՝ ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ պարզաբանելով. «Սաղաթելյանը հոկտեմբեի 19-ին տեղեկանալով, որ կա նման հնարավորություն, լայվով հայտարարում է, որ չի կարելի ոչ մի պարագայում համաձայնել հրադադարին»: Ղազինյանն ասաց, որ Սաղաթելյանը, լինելով արտախորհրդարանական ընդդիմություն, օբյեկտիվորեն զրկված է եղել ճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունից, որևէ պատասխանատվություն չի կրել երկրի ապագայի համար. «Հետևաբար նա իր դիրքորոշումն արտահայտել է այն տեղեկատվության վրա, որ տրամադրվել է անվտանգության խորհրդի նիստում ու առաջնորդվել արծրունհովհաննիսյանական թեզերով՝ միգուցե հավատալով, որ իրավիճակն այդքան էլ աղետալի չէ ու կարիք չկա գնալու համաձայնության»,- ասաց Ղազինյանը: Հիշեցնենք՝ քննարկման ժամանակ Արթուր Ղազինյանը հայտարարել էր՝ այն անձը, ով մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկությունը՝ ասելով, որ կասեն դավաճան, որի հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ, մեղավոր ու պատասխանատու է և պետք է կրի քրեական պատասխատվություն: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
