«Ալիևի մտահոգությունն այն է, որ ռուսները կարող են Արցախում ռազմական ներկայության հարցը լեգիտիմացնել». Հակոբ Բադալյան
![]() 355 Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 01:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևի գլխավոր մտահոգությունն այն է, որ ռուսները կարող են Արցախում ռազմական ներկայության հարցը լեգիտիմացնել ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ պայմանավորվածությամբ: Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահների մանդատի չստորագրելն ունի իրավական կշիռ, բայց այդ իրավական կշռի ՕԳԳ-ն կախված է դե ֆակտո քաղաքական կշռով: Իսկ դե ֆակտո քաղաքական կշիռ այն կարող է ունենալ, եթե ԱՄՆ ու Ֆրանսիան մերժում են ռուսների ներկայության լեգիտիմությունը: Բայց, էստեղ կան պրոցեսներ ու նշաններ, որ միտումը հակառակն է: Եվ դա է, որ մտահոգում է Բաքվին: Այլապես, ռուսները գրել են ԼՂՀ, թե չեն, գրել, սա չէ բուն էականը: Կարող էին չգրել, կարող էր լինել տեխնիկական վրիպակ: Մի քանի շաբաթ և նույնիսկ ամիս է, որ խոսում եմ համանախագահ եռյակի շրջանակում տեղի ունեցող քննարկումների կապակցությամբ Բաքվի մտահոգությունից: Դրան զուգահեռ, Արցախի հարցում Թուրքիան զգալիորեն կարող է կորցրած լինել «մոտիվացիան» ու չխանգարել եռանախագահների համաձայնությանը, եթե կարողանա «չխանգարելու» դիմաց իր համար ստանալ որոշակի «բոնուսներ»՝ ընդ որում, հնարավոր է նաև Կովկասից դուրս այլ հարցերի առնչությամբ: Թուրքիան պատերազմով հասել է Կովկասում իր համար առանցքային խնդիրներին, վերցրել է Ադրբեջանը, հաստատվել է ռազմական առումով, քաղաքական առումով: Միաժամանակ նկատելի է, որ Էրդողանը կարող է «դադար» տալ լայն իմաստով, որովհետև զգալիորեն մեծանում է տնտեսական կարողությունների և աշխարհաքաղաքական հավակնությունների միջև ճաքը: Ի դեպ, նաև այդ համատեքստում է պետք դիտարկել Հայաստանի վերաբերյալ վերջին հայտարարությունները: Այս իրողություններն Ալիևի համար խիստ մտահոգիչ են, որովհետև իքս պահի կարող են բյուրեղանալ այնքան, որ լրջագույն խնդիրներ առաջացնեն արդեն Ադրբեջանի ներսում իշխանության իմաստով: Միաժամանակ, այդպիսի վիճակում հայտնված կամ հայտնվող Ալիևը Հայաստանի համար պետք է լինի առավել զգոնանալու պատճառ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
