Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դեռևս սեպտեմբերն է, իսկ պետպատվերի տարվա փողերը պրծել են». Դանիել Իոաննիսյան

«Դեռևս սեպտեմբերն է, իսկ պետպատվերի տարվա փողերը պրծել են». Դանիել Իոաննիսյան
314
Երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ., 20:36

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության ֆինանսավորման խայտառակությունը
2018-2020 թվականներին քաղցկեղի վիրահատությունները դարձան անվճար, ինֆարկտների ու ինսուլտների ժամանակ թանկանոց ստենտավորումը դարձավ անվճար, սանիտարական ավիացիան ներմուծվեց և այլն: Զգացվում էր, որ պետությունը առողջապահության վրա չի խնայում:
Մի անգամ այս թեմաներով ասել եմ «Արսենը Նիկոլին դոշերից հավաքում ու առողջապահության ոլորտի համար փող ա պոկում, իսկ Արայիկը կրթության համար չի կարողանում պոկի» (դոշերից հավաքելը փոխաբերական ու լավ իմաստով): Այն ժամանակ հույս ունեի, որ կրթության նկատմամբ պետական քաղաքականությունն ու վերաբերմունքն էլ կգան ու կհասնեն առողջապահության մակարդակին:
Բայց ոչ, տեղի ունեցավ հակառակը և առողջապահության ֆինանսավորման նկատմամբ պետական վերաբերմունքը անկում ապրեց. դեռևս սեպտեմբեր ամիսն է, իսկ պետպատվերի տարվա փողերը պրծել են:
Սա, տիկնայք և պարոնայք, որակական ռեգրես է»: