Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում վտանգավոր բնույթ է կրում»․ Տիգրան Աբրահամյան

«Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում վտանգավոր բնույթ է կրում»․ Տիգրան Աբրահամյան
242
Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 15:54

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է, և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։
Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։
Այս ամենին գումարվում է թուրքական զինուժի մասնակցությունն ու վերջին շրջանի սահմանային միջադեպերը, ինչն ամբողջացնում է ողջ պատկերը»։