Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը». Արմեն Աշոտյան

«Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը». Արմեն Աշոտյան
236
Ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ., 21:24

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։
Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետևողական մսխման, արտաքին և անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրևորումները։
Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի զարգացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հանրապետականը հետևողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները և հնարավորությունները ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում։
Քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։
Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը և հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։
Ընդգծվել է հասարակության լայն շերտերի հետ մշտական շփումների և հետադարձ կապի կարևորությունը, այդ թվում՝ կուսակցական պատգամավորների ներգրավմամբ։
Որոշում է կայացվել վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Քաղաքական դպրոցի դասընթացները»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան