Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զինվորը պաշտպանում է անկախ պետության սահմանները՝ հենց նրա համար պետք է նշել Անկախության օրը»․ Լ․ Եղիազարյան

«Զինվորը պաշտպանում է անկախ պետության սահմանները՝ հենց նրա համար պետք է նշել Անկախության օրը»․ Լ․ Եղիազարյան
358
Շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ., 17:42

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր ազգի գերագույն նպատակն է ապրել անկախ երկրում։
Մեր ժողովուրդը երեսուն տարի առաջ իրականացրեց իր երազանքը և Հայաստանը հռչակվեց ազատ ու անկախ պետություն ու այն պահպանելու համար երեսուն տարի տվել ու տալիս է բազմաթիվ զոհեր։
Հենց նրանց հիշատակը հավերժացնելու համար պետք է նշել Հայաստան պետության ամենամեծ տոնը՝ Անկախության օրը։
Սահմանին կանգնած զինվորը պաշտպանում է անկախ պետության սահմանները՝ հենց նրա համար պետք է նշել Անկախության օրը։
Ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, շինարարն ու բանվորը աշխատում են ոչ միայն հանուն իրենց ընտանիքի, այլ նաև հանուն Անկախ պետության՝ հենց դրա համար պետք է նշել Անկախության տոնը։
Մենք մեզ համար չէ, որ պիտի տոնենք, մենք տոնում ենք մեզանից հետո եկող սերնդի համար, որը պետք է պահի ու պահպանի մեր անկախ պետությունը։
Ողբամ մեռելոց։
Կոչեմ ապրեցավ։
Բեկանեմ շանթեր»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան