Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանն օկուպացված մայրուղու մի մասը դիտարկում է որպես դե-յուրե Ադրբեջանի մաս»․ Արման Աբովյան

«Ադրբեջանն օկուպացված մայրուղու մի մասը դիտարկում է որպես դե-յուրե Ադրբեջանի մաս»․ Արման Աբովյան
245
Շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ., 15:24

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան։
Սյունիք։
Գորիս-Կապան մայրուղի։
Ադրբեջանական ոստիկանական հենակետ։
Այսինքն՝ Ադրբեջանն արդեն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ դիտարկում է իրենց կողմից օկուպացված Սյունիքի ստրատեգիկ մայրուղու մի մասը՝ որպես դե-յուրե Ադրբեջանի մաս։
Հիմա հարց՝ սա Հայաստանի համար «խաղաղության դարաշրջան» բացելու տրամաբանության մե՞ջ է։
Պատասխան։
Քանզի իշխանությունները թուրք-ադրբեջանական ոհմակի այս և նմանատիպ գործողությունների պահով նույնիսկ ծպտուն չեն հանում, ուրեմն ԱՅՈ՛։
Ուրիշ լավ ե՛ք»։

Աղբյուրը`   Արման Աբովյան