«Իսկապե՞ս Արարատ Միրզոյանին ասել եք՝ դավաճան, արտասվել եք». լրագրողը՝ Տաթևիկ Հայրապետյանին
![]() 437 Երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ., 01:42 «Իմ քայլի» նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Առավոտ»-ի եթերում նշել է, որ «փոքր ինչ անիրատեսական է համարում այս փուլում հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման տեսլականը»: Նա խոսել է «Իմ քայլի» ներսում իր նախկին թիմակիցների հետ ունեցած տարակարծությունների մասին: Անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, թե եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինքը կոշտ արձագանք է տվել Արարատ Միրզոյանին և Փաշինյանին՝ անվանելով նրանց դավաճան և մեղադրելով պատերազմի հրահրման մեջ և պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ «իսկապե՞ս Արարատ Միրզոյանին ասել եք՝ դավաճան, արտասվել եք», Հայրապետյանը եթերի ընթացքում ասել է. «Ես չեմ արտասվել, բայց մենք ունեցել ենք շատ բարդ խոսակցություն մեր թիմի ներսում: Իշխող ուժի մեծ մասը տեղյակ չի եղել 44-օրյա պատերազմի գործընթացներից: Այսինքն, բնական է, որ այդ խոսակցությունները եղել են թիմի ներսում՝ և՛ էմոցիոնալ, և՛ բավականին ոչ հաճելի, իհարկե: Բայց ես դա նորմալ եմ համարում»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
