«Այդտեղ գաղտնիք չկա, այո՛, պատերազմի տեղը և ժամը չենք իմացել». Նիկոլ Փաշինյան

«2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ որ քննիչ հանձնաժողովը կձևավորվի, կտեսնեք այնտեղ պարբերաբար այդ գնահատականը, որ պատերազմի հավանականություն կա, այսինքն՝ այդտեղ գաղտնիք չկա, այո, պատերազմի տեղը և ժամը չենք իմացել», -նշեց նա:
Վարչապետը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, կոչ արեց խոսել ոչ միայն իր հակասությունների մասին, այլև հենց իրենց՝ ընդդիմադիրների. «Դուք ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չեք կանգնեցրել՝ իմանալով, որ պատերազմը կանգնեցնելու ձևը ձեր նշած տարածքներից հրաժարումն էր, հիմա որտե՞ղ ենք ճիշտ արել ու ո՞րն ենք սխալ արել: Ես այն ժամանակ էլ եմ ասել՝ երբ Սյունիքի հատվածների մասին խոսում ենք, ես հարց եմ տալիս՝ բայց այդտե՞ղ են եղել ադրբեջանցիները ինչ-որ ժամանակ առաջ, բա ո՞նց են հասել այդտեղ, երբ որ ասում են այդ 10 կիլոմետրը չզիջեիք ու մենք կպաշտպանեինք, բայց դրանից առաջ 50 կիլոմետր է եղել չէ՞, պաշտպանեինք բա, ես նկատի ունեմ՝ այդտեղ էլ հակասություն կա՝ մեկ ասում են՝ ինչու շուտ չէիք որոշումը կայացրել պատերազմը կանգնեցնել, մեկ ասում են՝ ինչու եք որոշում կայացրել կանգնեցնել», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե անձամբ է գնացել Սյունիքի մարզ ու դրել է խնդիր Սյունիքի ինքնպաշտպանության ջոկատներ ձևավորելու հարցը, հրավիրել է նաև այն ժամանակ նախկին, իսկ հիմա Գլխավոր շտաբի գործող պետին, որ կազմակերպչական աշխատանքներ իրականացվի:
«Էդ որտեղ է գրված, որ այդ 10 կիլոմետրի 90 տոկոսը դրանից առաջ գտնվող չեն կարողացել պաշտպանել, հենց էդ վերջին կտորը պետք է պաշտպանենք», - ասաց նա:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
6501:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
6800:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
78Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
92Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
217Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
101Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
96Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
97Երեկ, 16:12