Պատրա՞ստ, թե՞ անտեղյակ էինք պատերազմին. Փաշինյանի սայթաքումները. «Ժողովուրդ»
![]() 356 Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գործելաոճը, երբ անում է մի հայտարարություն, ապա ինչ-որ ժամանակ անց թերևս զղջում է և փորձում սրբագրել այն: Ամենաթարմ օրինակը ՀՀ կառավարության նիստում ՀՀ անկախության 30-ամյակը նշելու վերաբերյալ հայտարարությունն էր: Այդ օրը նա, մասնավորապես, նշել էր. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Եվ մինչ մի քանի օր շարունակ հանրությունը քննարկում էր գունագեղ բնորոշումն ու Փաշինյանի հայտարարությունները, երեկ՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, նա այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին. «Ներողություն խնդրելով նաև Ձեզնից՝ մի ցավալի փաստ պետք է արձանագրեմ. անկախության որևէ տոնակատարություն չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում։ Դիլեման հետևյալն է, թե արդյոք պետք է ընդգծենք անկախության տարեդարձը: Իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի. ես այսպես եմ ընկալում»,- ասաց Փաշինյանը: Մինչ այս Փաշինյանը, պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, խոսել էր 44-օրյա պատերազմի հավանականությունն իմանալ-չիմանալու մասին և կրկին սայթաքում արեց՝ նշելով. «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020թ-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական ինձ տված զեկույցներում: Սակայն Փաշինյանը պատերազմի հավանականության մասին այսպիսի միտք էր արել նախկինում՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին. «Պատերազմը՝ ընդդեմ Արցախի, մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր՝ որ ժամից և որտեղից կհարձակվեր թշնամին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
