Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ
![]() 364 Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 22:00 Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբերը»։ Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով: Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել է, որ հայտարարությամբ արտահայտել է իր անձնական կարծիքը՝ չունանալով ատելություն և թշնամանք սերմանելու նպատակ: Նա հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ որոշումների, իր կատարած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իր իրավունքի շրջանակներում: Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին: «Այս հետաքննությունը նշանակում է հարձակում մտքի և խոսքի ազատության վրա: Սա հետաքննություն է իմ անձի և բոլոր մարդու իրավունքի պաշտպանների նկատմամբ»,- ասել է Աթաշը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
