«Տեսանյութն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով»․ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:
Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի իմ գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ համատեղ պարզել ենք, որ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:
Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:
Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիալական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»:

ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
10800:48
ԱՄԷ-ն կկառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող երկու տերմինալ
26900:46
Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում
26800:09
«Էրեբունու բնակիչները պահանջում են փակել գաջի գործարանը»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
114Երեկ, 23:48
Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
95Երեկ, 22:54
Ուկրաինան և Միացյալ Նահանգները քննարկել են Patriot հրթիռների մատակարարումը
1103Երեկ, 21:57
«Նման մթնոլորտում արի ու քո ուսանող, կուլտուրական զավակին բանակ ուղարկիր». Տիգրան Դավուդյան
111Երեկ, 21:18
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
105Երեկ, 21:00