Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
![]() 350 Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ մինչ այդ դեկլարատիվ ինչ-որ մրցույթի մասնակցելուց հետո։ Ինչպես հայտնի է, նորաստեղծ այս կառույցը քննչական գործողություններ է կատարելու և իր մեջ ներառում է ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության և ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները։ Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ այս օրերին թեև կառույցն ունի ղեկավար, սակայն դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում կառույցի կազմավորման մասով։ Մենք տեղեկացանք, որ Կոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է ստեղծվել: Մասնավորապես, որոշում են, թե որ գործերը թողնեն Կոռուպցիոն կոմիտեի քննության տակ, որ գործերը ուղարկեն այլ նախաքննական մարմիններ: Անհավասար պայմաններ են ստեղծվել նաև քննչական ոլորտում. նորաստեղծ կոմիտեում քննիչները անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան մյուս քննչական կառույցներում: Մի խոսքով, որոշվել է, որ պատերազմի հետ կապված ՀՔԾ-ում քննվող աղմկահարույց քրեական գործերը կուղարկվեն Քննչական կոմիտե: Մյուսների մասով դեռ հստակ որոշում չկա: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
