Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար»․ Անահիտ Սիմոնյան

«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար»․ Անահիտ Սիմոնյան
533
Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 13:12

Երգիչ Հայկոյի նախկին կին Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի՝ կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:
Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:
Կարեղ եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:
Շնորհակալ եմ»:

Աղբյուրը`   Անահիտ Սիմոնյան