«Հայաստանն ի վիճակի չի ապահովելու թե՛ Արցախի, թե՛ ՀՀ անվտանգությունը». Արման Մելիքյան
![]() 240 Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 20:42 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատերազմից հետո անցած մոտ մեկ տարվա ընթացքում հանդիպումներ եմ ունեցել որոշ գործարարների հետ: Մարդիկ նոր են հասկացել, որ, հակառակ տարատեսակ քաղաքական մեր առաջնորդների ամպագոռգոռ պնդումների, Հայաստանն ի վիճակի չի ապահովելու թե՛ Արցախի, թե՛ ՀՀ անվտանգությունը: Արդյունքում, ոչ միայն ներդրումներ բերելն է էապես բարդացել, այլև բարձրակարգ երիտասարդ մասնագետներին Հայաստանում պահելու խնդիր է առաջացել: Օրերս գործարարների համաժողով է տեղի ունեցել, որի ընթացքում Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ կատարելու խոստումներ են տրվել: Լավ է, որ մարդիկ պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել հայրենասիրական մղումներից ելնելով: Վատ է, որ կրկին այդ մասին խոսվում է առանց հաշվի առնելու այն, որ Հայաստանը նախկինի պես ի վիճակի չէ ինքնուրույն ապահովելու ոչ միայն Արցախի, այլև ՀՀ անվտանգությունը: Դա նշանակում է, որ գումարներ ներդնելը կրկին կլինի խիստ ռիսկային, եթե Հայաստանը չունենա երկրի անվտանգությունն ապահովող սեփական արդյունավետ համակարգը: Ի դեպ, այդ համակարգում առաջնային դեր պետք է ունենա ոչ թե զենքն ու տարատեսակ ուժային կառույցները, այլ այն ուղեղային կենտրոնը, որը կապահովի գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման ստույգ երկարաժամկետ կանխատեսումը, որի հիման վրա էլ հնարավոր կլինի միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով ծրագրել մեր անելիքները քաղաքականության, անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում: Բիզնեսի արդյունավետության և պաշտպանված լինելու առաջնային նախապայմանը այս է»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
