«Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր». Էդուարդ Շարմազանով
![]() 342 Ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ., 15:30 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ-ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին, իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։ Ի՞նչ խաղաղասիրություն, դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ, որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման, «պատերազմական» և «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։ Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։ Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը, թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու են միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։ Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել և ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։ Հ. Գ. Նժդեհի, Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։ Բայց կարծես թե նմանատիպ զգացումներ ունեն նաև որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
