Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կրեմլամետ հայկական լրատվամիջոցներն ի՞նչ են փորձում ապացուցել». Ասլիկյան

«Կրեմլամետ հայկական լրատվամիջոցներն ի՞նչ են փորձում ապացուցել». Ասլիկյան
371
Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 01:12

Սասնա ծռերի համակիր Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինը ասել ա
«Թուրքիայի ազդեցությունը Ղարաբաղի իրավիճակի վրա նպաստում է հաշտեցմանը տարածաշրջանում» արտահայտությունը թե՞ չի ասել, այլ միայն ասել ա
«Ղարաբաղի հրադադարի վերահսկման կենտրոնը ակտիվորեն գործում է և հանդիսանում է կայունության լուրջ երաշխիք Ադրբեջանի և Հայաստանի միջև» - ի՞նչ տարբերություն:
Կրեմլամետ հայկական լրատվամիջոցներն ի՞նչ են փորձում ապացուցել, որ Պուտինը չի ասել առաջին արտահայտությունը:
Արդյո՞ք դա ավելի փոքր կդարձնի Ռուսաստանի ներդրումը 2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտության գործում: Կվերանա՞ արդյոք Ակնայում ռուս-թուրքական եղբայրական կենտրոնը: Պուտինը կդադարի՞ Արցախն ադրբեջանական համարել: Արդյո՞ք դա կժխտի այն փաստը, որ պատերազմի ժամանակ մեր այսպես կոչված դաշնակիցը չփակեց Արցախի երկինքը: Իսկ այդ դաշնակիցը միլիարդավոր դոլարների զենք այլևս չի՞ վաճառի մեր թշնամիներին:
Ինչի՞ են փորձում հասնել այս լրատվամիջոցները՝ Կրեմլի շահերը վեր դասելով սեփական երկրի շահերից: Ո՞ւմ համար են աշխատում այս մարդիկ ընդհանրապես:
Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ նրանց համար Պուտինը միշտ ճիշտ է, բայց ձեր խղճի զգացումն ո՞ւր է»:

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան