122 դպրոցի տնօրենը կկալանավորվի․ դատախազության միջնորդությունները բավարարվել են

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Հ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները
Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու, տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում 08.09.2021թ. դպրոցի տնօրեն Մ. Հ-ն ձերբակալվել էր:
Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դատարանի 10.09.2021թ. որոշմամբ, սակայն, միջնորդությունը մերժվել էր: Նրա և ևս մեկ անձի՝ Հ. Կ-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության շարունակման արդյունքում 2021թ. սեպտեմբերի 13-ին դպրոցի տնօրենի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և հաջորդ օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Սույն միջնորդությունը դատարանի որոշմամբ նույնպես մերժվել էր:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից նշված դատական ակտերի դեմ տարվել են վերաքննիչ բողոքներ: Դրանց քննության արդյունքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ դատախազության միջնորդությունները բավարարվել են և որոշում է կայացվել մեղադրյալ Մ. Հ-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումը կուղարկվի ոստիկանություն՝ դրանից բխող անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
195Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
203Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29813.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30712.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30412.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25112.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33611.11.2026, 20:48