Առաջին անգամ թուրք պաշտոնյայի շուրթերով հայտարարվել է պատերազմին Անկարայի մասնակցության մասին
![]() 315 Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 21:42 Թուրքիայից աննախադեպ խոստովանություն է հնչել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական ռազմական միջամտության մասին: Դրա հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն է: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: Քալընը ծավալուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվականին՝ անդրադառնալով նաև 44-օրյա պատերազմին և դրանում Անկարայի դերակատարմանը: Բացի Լեռնային Ղարաբաղում հաղթանակի մասին ավանդական դարձած արտահայտություններից, որոնցում ընդգծվում են թուրք-ադրբեջանական յուրահատուկ հարաբերությունները, եղբայրությունը, «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանությամբ գործելու հանգամանքը, Քալընը մեկ այլ հետաքրքիր դիտարկում է արել: Նա նշել է, որ «Ղարաբաղում հաղթանակը մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի Թուրքիայի ԶՈւ տեսանկյունից: Նրա մեկնաբանությամբ՝ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, երբ բանակից հեռացվեցին գյուլենականները, շատերն ասում էին, որ թուրքական բանակն այլևս նախկին ներուժը չի կարողանա վերագտնել, սակայն, տեղի ունեցավ լրիվ հակառակը: ԹՀ ԶՈւ-երի «մաքրման» շնորհիվ այն ազատվեց իր հիվանդություններից և վերադարձավ իրական պարտականություններին, ինչի առաջին արդյունքը Սիրիայում գրանցված ռազմական հաջողություններն էին: Թուրքիայի ԶՈւ-երը 2-րդ հաջողությունը գրանցել են Լիբիայում, երբ իրենց միջամտության արդյունքում փոխվեց զարգացումների ընթացքը: «Մեր 3-րդ միջամտությունը Ղարաբաղի հաղթանակն է: Մեր ԶՈւ-ի, ԱԳՆ-ի և հետախուզության շատ լավ համակարգման և մեր նախագահի ճկուն առաջնորդության արդյունքում այսպիսի մեծ հաջողություն գրանցեցինք»,- եզրափակել է Քալընը: Վերոնշյալի համատեքստում կարելի է փաստել, որ թուրքական կողմից պաշտոնական մակարդակով առաջին անգամ բացահայտ կերպով հայտարարվում է 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ ռազմական միջամտության մասին: Պատերազմից անմիջապես հետո հաղթանակը սեփականաշնորհելու կամ կիսելու միտված հայտարարություններ արվել են թե՛ թուրք պաշտոնյաների, թե՛ իշխանամերձ մամուլի կողմից: Թե՛ պաշտոնյաները, թե՛ մամուլը միշտ խոսել են Ադրբեջանին տրված քաղաքական, դիվանագիտական, բարոյական, սոցիալական, քարոզչական աջակցության մասին: Իսկ պաշտոնական մակարդակում ռազմական ուղիղ ներգրավածության մասին նման ուղիղ տեքստով խոստովանություններ չեն հնչել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
