ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով․ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը՝ որպես առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ գործնական քննարկումների և անելիքների ուրվագծման համար արդյունավետ հարթակ։ Որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ առանձնացվել են վերականգնվող էներգետիկան, ֆինանսաբանկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը: Այս համատեքստում կարևորվել է նաև նույն օրը Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը»:
Կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ձևաչափում առկա համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԱլԳ ներառականության, հավասարության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։
«Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի համատեքստում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար հարցերի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների խնդրին՝ ընդգծելով նրանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը․ այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Յակուբ Կուլհանեկը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
195Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
203Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29813.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30712.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30412.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25112.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33611.11.2026, 20:48