«Անհնար է ներել նրանց, ովքեր ավերում են այն, ինչը նաև իրենց մասնակցությամբ էր ստեղծվել». Սենոր Հասրաթյան
![]() 338 Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 03:06 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր այն «մոլորյալները», ովքեր հայտնվել են «թավիշների» ծուղակում և այսօր իրենց հանցավոր մասնակցությամբ նպաստում են Հայոց երկրի ծվատմանը, գուցեև ժամանակ հետո ամենատարբեր պատճառաբանություններով հնարավոր լինի ինչ-որ կերպ «ներվեն...»: Սակայն անհնար է լինելու ներել նրանց, ովքեր ժամանակին Հայրենիքի պաշտպանության և երբեմնի հաղթանակների կերտման գործում ունեցել են անժխտելի ավանդ, բայց այժմ անում են այն, ինչի արդյունքում ոչ միայն ավերվում են իրենց մասնակցությամբ կերտված ազգային երկու պետականությունները, այլև անարգվում է բոլոր այն մարտիրոսված մարտընկերների հիշատակը, ովքեր, բռնելով հավերժության ճանապարհը, հավատում էին, որ Հայոց երկիրը կանգուն մնալով՝ օր-օրի ավելի է հզորանալու... Մոլորյալներին գուցեև կարելի է ներել, քանի որ նրանք չունեն ոչ սեփական հետագիծ, ոչ էլ լայնախոհ մտածելու կարողություն, սակայն անհնար է ներել նրանց, ովքեր այդ ամենն ունենալով հանդերձ, ավերում են այն, ինչը նաև իրենց մասնակցությամբ էր ստեղծվել...»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
