ՀՀ վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Լիտվա
![]() 285 Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 19:24 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, պաշտոնական այցով (հոկտեմբերի 3-4, Վիլնյուս և Կաունաս քաղաքներ) ժամանեց Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։ Վիլնյուսի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ ՀՀ վարչապետին ողջունել են Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի վարչության պետ Նեիլաս Տանկևիչիուսը, Լիտվայում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը։ Պաշտոնական այցի շրջանակում Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի համատեղ մամուլի ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ծաղկեպսակ կզետեղի Լիտվայի անկախության համար զոհվածների հուշակոթողին։ Վարչապետը կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև՝ կծանոթանա լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։ Նիկոլ Փաշինյանը Կաունաս քաղաքում ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
