Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ո՞վ ասեց, որ ԱԺ փոխնախագահը պետք է դուխով լինի կամ վախկոտ չլինի»․ Դ․ Իոաննիսյան

«Ո՞վ ասեց, որ ԱԺ փոխնախագահը պետք է դուխով լինի կամ վախկոտ չլինի»․ Դ․ Իոաննիսյան
233
Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 15:36

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ փոխնախագահ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը պատմել է, թե ինչպես «հերոսաբար» Սերժ Սարգսյանը չվախեցավ, երբ հոկտեմբերի 4-ի առավոտյան Ազատամարտիկների միությունում գտնվելիս «շենքից քիչ հեռու» արկ պայթեց:
Նախ նշեմ, որ այն, ինչ քաջարի Իշխան Սաղաթելյանին թվաց «շենքից քիչ հեռու»՝ իրականում ուղիղ 400 մետր հեռավորության վրա էր: Հոկտեմբերի 4-ի առավոտյան Ստեփանակերտում ամենամոտ պայթյունը եղել է «Ղ-տելեկոմի» շենքի մոտ, քանի որ դա արգելված զինատեսակ էր՝ դա արձանագրել էինք նաև մենք ու մեր տրամադրած ինֆոյով՝ Human Rights Watch-ը:
Երկրորդը՝ ասեմ, որ նույնիսկ վախկոտ բայց ոչ հիստերիկ մարդիկ առանձնապես տակները չեն անում 400 մետրի վրա արկի պայթյունից: Մի քանի օր պատերազմի գոտում անցկացնելուց հետո մենք էլ ռեակցիա չէինք տալիս 200 մետրից հեռու պայթող արկերին: Լրիվ նորմալ է, որ մի քանի տարի ռմբակոծվող Ստեփանակերտում ապրած Սերժ Սարգսյանը չվախենար 400 մետրի վրա պայթող արկից:
Ենթադրում եմ, որ ինքը՝ Իշխան Սաղաթելյանը, վախեցել էր և այդ իսկ պատճառով իր համար տպավորիչ էր Սերժ Սարգսյանի չվախենալը, իսկ 400 մետրը թվացել էր «շենքից քիչ հեռու»:
Դե ոչինչ, ո՞վ ասեց, որ ԱԺ փոխնախագահը պետք է դուխով լինի կամ վախկոտ չլինի»: