«Ես հետ չեմ կանգնում իմ եղբոր գրածից, ինչ ասել ա՝ տեր եմ»․ Տիգրան Արզաքանցյան
![]() 333 Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 16:24 Գործարար Տիգրան Արզաքանցյանը մանրամասնել է, թե ինչ նպատակով են իրեն հրավիրել Քննչական կոմիտե։ Armlur.am-ի հարցին՝ Ձեր եղբոր նկատմամբ ՔԿ-ն գործ էր հարուցել, միայն այդ նպատակո՞վ էին հրավիրել, գործարարը պատասխանել է․ «Հրավիրել են՝ թե որտեղի՞ց ես ճանաչում Վարդան Այվազյանին, որտեղի՞ց ես ճանաչում էս ինչ մարդուն, ա՜յ քեզ բան՝ որտեղից եմ ճանաչում, կյանք ա, հիմի ինչ ասեմ․․․ խորհրդարանում պատգամավոր ենք եղել, ծանոթացել ենք, հանձնաժողովի ղեկավարն է եղել, համագործակցել ենք իրար հետ․․․»,- ասաց նա՝ նշելով, որ վկայի կարգավիճակով է ներկայացել ՔԿ։ «Իմ հորեղբոր տղայի գրածի պատճառով էլ են կանչել։ Ինքն առանց փաստաբանի է գնացել, գրել․ սխալ բառեր է օգտագործել։ Ես հետ չեմ կանգնում իմ եղբոր գրածից, ինչ ասել ա՝ ես էլ տեր եմ իր ասածին, խնդիր չկա, որովհետև մենք հանցագործություն չենք կատարել, միայն լավ բաներ ենք արել»,- ասաց նա։ Հարցին՝ ինչո՞ւ է եղբայրը Արզաքանցյանի անունը տվել, վերջինը պատասխանեց․ «Որովհետև ես էդ ընկերությունում, էդ գործի մեջ փայատեր եմ եղել»։ Իսկ թե իրավապահները գործը փակե՞լ են, ասաց, որ տեղյակ չէ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի քրեական գործը: Ըստ նախաքննական մարմնի՝ գրավադրել է, նախնական տվյալներով, 6.251.200 ԱՄՆ դոլար, որն ընկերությունը հետագայում կորցրել է նշված ընկերությունների կողմից իրենց բանկային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադարանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
