Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցի Լիտվայի Հանրապետություն

Վարչապետը երեկ հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Լիտվայի նախագահը իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում այցելել է «Անտակալնիս» զինվորական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին։

Կառավարության ղեկավարն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։

Այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։


Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
195Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
203Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29813.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30712.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30412.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25112.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33611.11.2026, 20:48