Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Առաջարկվել է փոխել եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը

Առաջարկվել է փոխել եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը
316
Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 16:42

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրել է, որ նախագիծը նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդելու տարածքային համաչափ զարգացման նշանակություն:

Արման Պողոսյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները Երևան քաղաքի 4 գոտիներում: Նշվել է, որ ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկվել է սահմանված արտոնությունները կիրառել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծի այս տարբերակին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբակցությունը կներկայացնի առաջարկություններ:

Եզրափակիչ ելույթում Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը շինարարության համակարգի վերականգնումն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը եզրափակիչ ելույթում պատասխանել է հնչեցված դիտարկումներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: