«Հայաստանում արդեն մեկ տարի ադրբեջանական օրեր են». Մարգարիտ Եսայան
![]() 280 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 21:18 Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է. «Հայաստանում արդեն մեկ տարի ադրբեջանական օրեր են, ադրբեջանա-թուրքական տեռոր և խրախճանք և՛ ներսից, և՛ դրսից․․․։ Սրանք էնքան են ղզղնել, որ ախորժակները մեծացրած աչքերը չռել են մեր հայրենիքին․․․ Արդեն դավաճան-կապիտուլյանտի նկարներն են երկրպագում և տակը գրում․ «Սալամ Գյոգչա, շուտով կհանդիպենք»։ Հասկացա՞ք, չէ, խոսքը մեր Սևանի մասին է․․. Դե, ուրեմն՝ ՔՊ անհայրենիքներին հարցս՝ ըստ ձեր պուճուրիկ ուղեղների՝ կարո՞ղ եք ասել՝ ինչու սրանք Սերժի ժամանակ այսպես չէին հոխորտում, ինչու էին մտել մկան ծակերը և դողում էին Սերժի կամ Ռոբերտի անունները լսելիս, ինչո՞ւ էին սրանք սարսափում Մանվելի անունից, բոլոր 90-ականներին և դրանից հետո կռված տղերքից ինչո՞ւ էին հոգեխանգարմունքի մեջ ընկել․․. Դուք երկիրը դարձրիք ադրբեջանի բոստան և դրանք վարում-ցանում են ոնց ուզում են․․. Բա ձայն-ծպտուն հանեք․․. Թեպետ, ձեր հանած ձայներն էլ են ադրբեջանահոտ և ադրբեջանահաճո։ Ուրեմն՝ ոնց չմտածեմ, որ դուք ուղն ու ծուծով դրանցից եք․․․․ Հ․ Գ․ Իրականում, ձեզ ասելիք չունեի, խոսքս ինձ է ուղղված, մեզ, որ դեռ սպասում ենք՝ ընել, թե՞ չընել, ըսել, թե՞ չըսել․․.»: Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
