«Եթե ՀՀ-ն ու ԻԻՀ-ն հանկարծ նոր ռազմաքաղաքական հարթակ ստեղծեն, ռուսները կոլապսի կենթարկվեն ՀՀ-ում». Դավիթ Գրիգորյան
![]() 296 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 14:24 Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համո՞վ են կտերը, որ ռուսները կերակրում են մեզ։ Չէ՛։ Շատ դառն են, բայց դեռ չենք հասկանում։ Ռուսները ԻԻՀ ԱԳ նախարար Աբդոլահիանիին հրավիրեցին Մոսկվա այն բանից հետո, երբ իրանական կողմը հստակ հայտարարեց, որ իր շահերից ելնելով զորք կմտցնի ՀՀ տարածք։ Իրանը դեմ էր ու դեմ է ռուս-թուրքական միջանցքի գաղափարին։ Դրանով կկտրվի Իրանի կենսական երակը։ Նախօրեին ՀՀ ԱԳ և ԻԻՀ ԱԳ նախարարների հանդիպումից հետո սկսեցին լուրեր շրջանառվել նաև, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ռազմաքաղաքական նոր համաձայնության գալ։ Սա, իհարկե, ուժեղ ջղաձգեց ռուսներին, քանի որ վերջիններս հո չէին թողնելու Իրանը Հայաստանն իրենով անի։ Հստակ է, որ Իրանի հետ ՀՀ ընդհանուր սահմանը լուրջ գործոն է։ Նույնն ասել չենք կարող ՌԴ-ի հետ մեր չունեցած սահմանի մասով։ Եթե ՀՀ-ն ու ԻԻՀ-ն հանկարծ նոր ռազմաքաղաքական հարթակ ստեղծեն, ռուսները կոլապսի կենթարկվեն Հայաստանում։ Ի՞նչ են անում հիմա ռուսները։ ՌԴ-ն էժան հակաիրականական պրոպագանդա է վարում՝ ստվերելով հայ-իրանական բարեկամությունը, որը կարող է վերաճել ավելի լուրջ դաշինքի։ Ի դեպ, հայկական տեղեկատվական դաշտ նետված ադրբեջանական ինքնաթիռի հայկական օդային տարածք մտնելու լուրը նույնպես վերոհիշյալ տրամաբանության մեջ է։ Տեսնենք, թե ի՞նչ կհամոզի Լավրովն իր իրանցի պաշտոնակցին՝ կայանալիք հանդիպման ժամանակ։ Հույս ունեմ, որ Իրանը դիրքերը չի զիջի, քանի որ վտանգված է նաև բառացիորեն իր ազգային շահը։ Իսկ մեր դանդալոշները շարունակում են կողքից հետևել իրադարձությունների զարգացմանն ու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու․․․ բայց առանց մեր մասնակցության»։ Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
