Պատերազմի հետևանքով անօթևան մնացած անձանց վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելով գումարներ են հափշտակել

ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ՝ հյուրանոցում բնակվող անձանց մասին, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող շուրջ 2.235.000 դրամ գումարի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն/, 334-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական անփութություն/ և 345-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում/ նախատեսված հանցանքների հատկանիշներով։

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
195Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
203Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29813.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30712.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30412.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25112.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33611.11.2026, 20:48