«Առանց դեմագոգիայի հայամետ լինելու իսկական ժամանակն է»․ Բորիս Նավասարդյան
![]() 233 Շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ., 03:06 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ դեմագոգիա էի համարում, երբ քաղաքական կամ այլ հանրային գործիչները հայտարարում էին, որ ոչ «ռուսամետ», ոչ «արևմտամետ», այլ «հայամետ» են։ Իբրև թե պայմանական հայ «օտարամետները» (խոսքը գործակալների, որոնք նույնպես կան, մասին չէ) իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումները պայմանավորում են այլոց շահերի սպասարկմամբ։ Չէ՞ որ արտաքին քաղաքականություն այս կամ այն ուղղությամբ զարգացնելը նրանք պատկերացնում էին որպես Հայաստանի ազգային խնդիրները լուծելու միջոց։ Մանավանդ որ դրա համար ունեինք լավ հնարավորություններ։ Այդ միջոցների և հնարավորությունների, որոնք բազմապատկվեցին 2018-ի ապրիլ-մայիսին, քաղաքական առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու անկարողությունն էր նաև, որ մեզ հասցրեց այսօրվա վիճակին։ Եվ հիմա, երբ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, ունենք գործողությունների խիստ սահմանափակ դաշտ, այն նույն դեմագոգ «հայամետների» որոշ մասը բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու հիմնական ռեսսուրսը տեսնում են արտաքին խաղացողների միջամտության մեջ... Չի լինելու նման բան, բոլորը լուծելու են իրենց խնդիրները, և դրանցում տեղավորվելու, ազդելու լծակներ ձեռք բերելու համար պետք է առաջին հերթին ներքին կախիտալ ձևավորենք. կառավարման արդյունավետ համակարգ ձևավորենք (նեպոտիզմի ակնհայտ դրսևորումների փոխարեն), շինարարության լայն ծավալներ ապահովենք (ճանապարհներ, ճրամբարներ, Երևանում «էլիտար» շենքերի փոխարեն, որի խորհրդանիշն է դարձել «ֆիզգորոդոկի» պատմությունը), բոլոր ուղղություններով հետևողական, արագ, օրինակելի բարեփոխումներ իրականացնենք (խոսքի ազատության սահմանափակումների և առանց որակի, օգտակարության մեխանիզմների ապահովման պաշտոնյաների նյութական վիճակի բարելավմանը ուղղված առաջնահերթ քայլերի փոխարեն)։ Պաշտպանունակության բարձրացման և նրա, ինչի փոխարեն այն պիտի բարձրացվի, չեմ արտահայտվում՝ առանձին մեծ և բարդ թեմա է... Մի խոսքով, առանց դեմագոգիայի հայամետ լինելու իսկական ժամանակն է։ Միայն այդպես այսօր հնարավորություն ունենք վերականգնել տարբեր միջազգային խաղացողների հետաքրքրությունը երկրի նկատմամբ, որի շնորհիվ հնարավոր կդառնա նաև ներառել մեր շահերը նրանց օրակարգերի մեջ»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
