Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 ընտրող․ Արցախի ԿԸՀ
677
Կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ., 15:54

Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող։

Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացրել են, որ ժամը 8:00-ին բացվել են Խաչմաչի, Ծաղկաշատի, Նոր Ղազանչիի և Հերհերի ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
ԱՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1 %:
Մասնակիցների թիվն ՝ ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Ասկերանի շրջան
Խաչմաչ 143 ընտրողներից 58 կամ 40.6 %
Ծաղկաշատ 102 ընտրողներից 43 կամ 42.2 %
Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի 98 ընտրողներից 46 կամ 46.9 %
Մարտունու շրջան

Հերհեր 399 ընտրողներից 121 կամ 30.3 %