«Ոչ մի տերության համար մեզ հետ հարաբերությունն ավելի կարևոր չէ, քան՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ աշխատանքը». Հակոբ Բադալյան
![]() 297 Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 02:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Արդեն մի քանի տեղ նկատեցի Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան իբրև թե դաշինքի կամ ձևաչափի մասին, որի հիմք է դարձել նաև այն, որ Հնդկաստանի արտգործնախարարն է առաջին անգամ ժամանում Հայաստան: Ընդ որում՝ քառյակ դաշինք, որն էլ իբրև թե հակակշիռ է Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իսրայել, մի խոսքով՝ էս մի քառյակին, թե հնգյակին: Ըստ ամենայնի՝ Հնդկաստան-Իրան-Վրաստան-Հայաստան քառյակի շրջանակում էլ Վրաստանում տեղի ունեցան թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ վարժանքներ ու պաշտպանության նախարարների հանդիպում: Կամ Պակիստան-Իրան-Թուրքիա բեռնափոխադրումային երթուղին: 2016-ի քառօրյայից հետո մի շարք անգամներ գրել եմ այն մասին, որ մեր քաղաքական միտքը պետք է դուրս բերենք Արևմուտք, թե Ռուսաստան երկբևեռ չափումների դաշտից, որովհետև իրողությունները գնում են բավականին բազմաշերտ փոփոխության: Ընդ որում՝ որևէ տարբերություն չկա՝ երկբևեռ չափում ենք Արևմուտք, թե՛ Ռուսաստան, թե՛ այս քառյակ, հնգյակ, վեցյակ, թե՛ այն քառյակ, հնգյակ, վեցյակ: Ի վերջո, պետք է գոնե այս ծանր հարվածներն ստանալուց հետո գանք մի պարզ բանի ըմբռնման, որ՝ ոչ մի տերության համար, լինի ռեգիոնալ, թե գերտերություն, մեզ հետ հարաբերությունն ավելի կարևոր չէ, քան՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ աշխատանքը, եթե անգամ նրանք գտնվեն կա՛մ մեկի, կա՛մ մյուսի հետ լարված ու հակադիր ռազմավարություններում: Ըստ այդմ՝ մեզ համար արդյունավետության հեռանկար կարող է առաջանալ այն դեպքում, երբ մեր քաղաքական միտքը բարձրացնենք բազմաշերտ և բազմանիստ չափումների մակարդակ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
