«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված». Փաշինյանը՝ Պուտինին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին՝ այս տարվա արդեն 4-րդ դեմառդեմ հանդիպումը: Իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պուտինի հետ իր հաճախակի հանդիպումները վկայում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարձր դինամիկայի, ինչպես նաև 2երկրների ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների կարևորության երկկողմ գիտակցման մասին:
«Այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն և պարզեն միմյանց դիրքորոշումները»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ մեր տարածաշրջանում դեռ չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին:
«Ինչպես Դուք նկատեցիք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և հասկանալի է, որ հակամարտության լուծման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը խաղում է առանցքային դեր, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ուրախ եմ բոլոր այս հարցերը Ձեզ հետ քննարկելու հնարավորության համար»,- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
195Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
203Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29813.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36112.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30712.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30412.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25112.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33611.11.2026, 20:48